«Արարիչ իմ և Տեր իմ, Ծաղկեցրու իմ հայրենիքը՝ խաղաղություն շնորհելով աշխարհին, որպեսզի գոհությամբ Քեզ փառավորենք». կարդացեք այս աղոթքն ամեն օր

Արարիչ իմ և Տեր իմ,

Փրկիչ իմ և Հայր իմ,

Որ անհոգս մանկություն ինձ շնորհելով

Հասցրել ես երիտասարդության:

Շնորհիր այժմ, որ Քո ճշմարիտ

Խոսքի համաձայն ապրեմ՝ իմ երիտասարդության օրերին միշտ Քեզ հիշելով:

Քո խոսքերը պահող դարձրու ինձ, որպեսզի ավելանան իմ կյանքի օրերը:

Տե՛ր, Դու, որ արու և էգ ստեղծեցիր մարդուն եվ միմյանց սիրելու օրենքը դրեցիր մեր մեջ, հիմա, ո՜վ Աստված, օրհնիր իմ սիրած/ աղջկան/ տղային՝ հավատարմություն և ժուժկալություն շնորհելով:

Օրհնի՛ր մեր սերը՝ անարատ կուսությամբ մեզ պահելով

Եվ Սուրբ ամուսնության Պսակին արժանացնելով:

Օրհնիր նրա ծնողներին՝ նրանց իմաստություն տալով, որպեսզի հաշտվեն ու հանդուրժեն այն մտքի հետ, որ նրանց ցանածը ուրիշն է հնձելու:

Օրհնիր ծնողների՛ս, իսկ ինձ էլ նրանց պատվելու շնորհ արա:

Ծաղկեցրու իմ հայրենիքը՝ խաղաղություն շնորհելով աշխարհին, որպեսզի գոհությամբ Քեզ փառավորենք Հայր, Որդի և Սուրբ Հոգի այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ