Հայերը ներառվել են ամենասե#սուալ ազգերի տասնյակում

Պարբերականների Big 7 Travel միջազգային խումբը կազմել է 50 ամենասե#սուալ ազգությունների վարկանշային աղյուսակը, գրում է Rusarminfo-ն:

Նշվում է, որ վարկանշային աղյուսակը կազմվել է սոցցանցի շուրջ 1,5 միլիոն  օգտատերերի և օնլայն հարցումների արդյունքների հիման վրա: Հայերը աղյուսակի 8-րդ հորիզոնականում են հայտնվել:

«Քարդաշյան ընտանիքը հայերին ապահովել է ամենասե#սուալ ազգությունների աղյուսակում առաջատար  հորիզոնականներ»,- ասված է հետազոտության մեջ:

Ամենասե#սուալ ազգերի աղյուսակը գլխավորել են ուկրաինացիները, երկրորդ տեղում դանիացիներն են, երրորդը՝ ֆիլիպինցիները:

Թոփ տասնյակում են նաև հայտնվել բրազիլացիները, ավստրալացները, իտալացիները և բրիտանացիները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ