«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ահազանգել է՝ կտրել են 400մ պղնձե հաղորդալար. կասկածյալը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հունիսի 8-ին հաղորդում էր ստացվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։ Հայտնել էին, որ երեկոյան՝ ժամը 8-ի սահմաններում, մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցի հարևանությամբ գտնվող տարածքում անհայտ անձինք կտրել են 400 մետր երկարությամբ պղնձե հաղորդալարեր, դրանք տեղափոխել մի քանի մետր, թողել ու հեռացել։

Համայնքային ոստիկանները տարածքում կազմակերպել են գաղտնի հսկողություն և ժամեր անց նկատել են «Կիա» մակնիշի մի մեքենա, որի վարորդը կտրած հաղորդալարերի մի մասը տեղադրել է մեքենայի բեռնախցիկում։ Վարորդը ձերբակալվել ու մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։ Պարզվել է նրա ինքնությունը՝ Երևանի Շահումյան փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։

Գողության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Զննությամբ հայտնաբերվել է 19 կապ պղնձե հաղորդալար և սանդուղք։

Հանգամանքները պարզվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ