![]()
Հունիսի 28-ին ծեծկռտուք և ավազակություն է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 03։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Հյուսիսային պողոտա «Պարմա»-ի մոտ կողոպտել և ծեծի են ենթարկել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, արդեն տեղում Երևանի քրեական ոստիկաններին ՌԴ քաղաքացի 39-ամյա Մարկ Սլավիչը հայտնել է, որ հունիսի 28-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, Կարապի լճի մոտ 3 հայ տղա հարձակվել է իր վրա, հարվածներ հասցնելով՝ գցել գետնին, բռնել իր ձեռքերը և տաբատի ձախ գրպանից հափշտակել 63 հազար դրամ ու դիմել փախուստի։
Պարզվել է, որ նշված արարքը կատարել են Երևանի բնակիչ 16-ամյա Մ․ Մ․-ն և Արմավիրի մարզի բնակիչ 16-ամյա Ն․ Ս․-ն։
Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց և գողոնը հայտնաբերելու, ինչպես նաև մյուս անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
![]()