![]()
Ոսկերչությունը մարդկության ամենահին, լայնորեն տարածված արվեստներից մեկն է, որը մեծ տեղ ունի դեկորատիվ-կիրառական արվեստների հարուստ գանձարանում։
Ոսկյա զարդերը լրացրել են մարդկանց հագուստի համալիրները, տվել դրանց հատուկ տեսք, շքեղություն, որով դրսևորվել են կրողի սոցիալական վիճակը, ճաշակը, սոցիալ-տնտեսական պայմանները։ Հին Եգիպտոսում զարգացման բարձր մակարդակի վրա էր ոսկերչության արվեստը։
Որպես նյութ են ծառայել գերազանցապես ոսկին, մեղեսիկը, լազուրիտը, բրոնզը, հասպիսը, օբսիդիանը, զմրուխտը, կիրառվել են դրվագման, փորագրման, «սառը արծնապատման» եղանակները։
![]()
Միջագետքի Ոսկերչությանը հատուկ է եղել վառ բազմագունությունը, լազուրիտի հաճախակի կիրառումը, «սառը արծնապատման» եղանակը։
Տեսանյութը ստորև․․․
![]()