Աղջիկն իր ընկերոջը հաղորդագրություն ուղարկեց, իսկ մի քանի րոպե անց նա մահացավ…

Անջելինան մահացել է ճանապարհի կեսին՝ ավտովթարի պատճառով, իսկ ամեն ինչի պատճառը հաղորդագրությունն է, որը նա ուղարկեց իր ընկերոջը: Նա ընդամենը 19 տարեկան էր: Դուրս էր եկել աշխատանքից և գնում էր տուն: Տուն գնալու ճանապարհին մեքենայով հարվածեց ծառին և տեղում մահացավ… Սա էր վերջին հաղորդագրությունը, որը նա վթարից առաջ ուղարկեց ընկերոջը.

—Չեմ համբերում, թե երբ ենք վերջապես հանդիպելու…

Անջելինայի մայրն ասում է, որ աղջիկը լավ գիտեր՝ մեքենա վարելու ընթացքում նամակ գրելու վտանգի մասին: Անջելինան խոստացել էր ծնողներին՝ նման բան երբեք չանել, նույնիսկ ծայրահեղ դեպքերում:

-Նրա ամրագոտիները կապված էին, սակայն նման վթարի դեպքում դա անօգուտ էր: Եթե նա նայեր ճանապարհին, ապա այդպիսի բան տեղի չէր ունենա,-ասում է աղջկա մայրը:

Այժմ դժբախտացած կինը բոլորին հորդորում է զգույշ լինել, հեռախոսին ուշադրություն չդարձնել վարելու ընթացքում, քանի որ չկա այնքան կարևոր հաղորդագրություն, որը չի կարող սպասել մի քանի րոպե:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ