![]()
Տիգրան Ժամկոչյանի հետ զուգերգ ներկայացնելուց հետո Շպռոտը համագործակցության առաջարկ է արել Թաթուլին: Երգիչը համաձայնել է աշխատել նրա հետ, մեկ շաբաթից նրանք լսարանին կներկայացնեն նոր տեսահոլովակ:
«Վաղուց էի ուզում համագործակցել Թաթուլի հետ, քանի որ ինձ համար նա լավագույնն է իր ոճի մեջ: Ընտրել ենք Թաթուլի հին երգերից մեկը: Տեսահոլովակը սյուժետային գիծ չունի: Ես իմ տեսահոլովակներում չեմ հետևում սյուժետային գծին: Նախընտրում եմ գեղեցիկ տեսարաններ, գույն, դետալներ»,-նշեց երգչուհին։
Ըստ երգչուհու՝ նկարահանումները շատ լավ են ընթացել: Չնայած եղանակը փոքր-ինչ խանգարել է, Շպռոտը շեշտեց, որ աշխատանքային լավ օրեր են ունեցել:
![]()
Կոմերցիոն աշխատանքները բարելավել են նաև Շպռոտի կարգավիճակը: ԱՄՆ տեղափոխվելուց հետո տարբեր աշխատանքներով գումար վաստակած երգչուհին ոգևորությամբ նկատեց, որ հիմա ավելի շատ է վաստակում երգելով, քան առաջ:
![]()
Ամերիկյան կյանքին երգչուհին արդեն հարմարվել է, չնայած ասում է, որ շատ է կարոտել ընտանիքի անդամներին, հայրիկին:
![]()
Քանի որ Շպռոտի ստացած կարգավիճակն իրեն արդեն թույլ է տալիս դուրս գալ ԱՄՆ-ից, նա կարողանում է պարբերաբար լինել Հայաստանում: Վերջին այցը փետրվարին էր, ասաց, որ շատ է ցանկանում գալ նաև ամռանը:
![]()
![]()
![]()
![]()