Շրթունքների ներարկման պատճառով կինը քիչ էր մնացել կուրանար

Նորաձեւ միտումներին հետեւելու փորձը քիչ էր մնում 38-ամյա Լինդսեյ Քոլինզի համար տեսողության գինն ունենար:  «Գեղեցկության ներարկումները» կատարել է լիցենզիա չունեցող կոսմետոլոգը՝ որպես ծննդյան օրվա նվեր:

Լինդսեյի վերին շրթունքը, սակայն, շուտով եռակի մեծացել է եւ փաստացի սեւացել: Կնոջ մոտ սկսվել են ուժգին եւ տանջող ցավեր, շրթունքներում թարախային բորբոքում է զարգացել: Արդյունքում Լինդսեյը չի կարողացել ո՛չ ուտել, ո՛չ խոսել:

Հետազոտության ժամանակ պարզվել է, որ կոսմետոլոգը սխալմամբ ֆիլերները ներարկել էր զարկերակի մեջ: Բժիշկների խոսքով՝ դա կարող էր բերել տեսողության կորուստի:  Որպես անհաջող կոսմետիկ միջամտության հիշեցում կնոջ շրթունքների վրա սպիներ են մնացել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ