![]()
Թաիլանդի Բանգկոկ քաղաքից մի բնակիչ տեղական հիվանդանոց է դիմել ականջի ցավի գանգատով: Պարզվել է, որ ցավի պատճառը… նրա ականջի մեջ բնավորված մողեսն էր:
Նրան ընդունել է 25-ամյա թերապեւտ Վարանյե Նգանթհավին: Դա այս կլինիկայում նրա աշխտանաքային առաջին օրն էր:
Նա պացիենտի ականջի մեջ մողես է հայտնաբերել: Բժշկը մողեսին հանել է ունելիի միջոցով եւ վերքը մշակել: Վախենալով, որ ականջի մեջ կարող էր մնացած լինել գեկոնի պոչը, նա պացիենտին ուղարկել է ԼՕՌ մասնագետի մոտ, որը ոչինչ չի հայտնաբերել:
![]()
Բժիշկները մինչեւ հիմա չեն հասկանում, թե մողեսին ինչպես է հաջողվել թափանցել նրա ականջի մեջ եւ այնտեղ մի քանի օր ապրել:
![]()
![]()