![]()
Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է։
Նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն։ Համբարձումյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել:
Ավելի վաղ նրա նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվել էր, սահմանվել էին տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։
Հիշեցնենք՝ Երևանի քրեական դատարանի՝ հոկտեմբերի 23-ին հրապարակած վճռով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար:
![]()