Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Հունիսի 25-ին «Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։

Ինչպես հայտնել է ՊՆ-ն, զորավարժության ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին արդյունավետ համագործակցության, մասնագիտական բարձր պատրաստվածության, վարժանքների հաջող ընթացքի և փորձի փոխանակման համար։

Փակման արարողության շրջանակում տեղի է ունեցել անձնակազմի պարգևատրման արարողություն։

Հունիսի 17-25-ը Հայաստանում անցկացվող «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության նպատակն էր բարձրացնել մասնակից ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը միջազգային խաղաղապահ առաքելությունների իրականացման ընթացքում, կատարելագործել համատեղ գործողությունների կազմակերպումը՝ ամրապնդելով գործընկեր երկրների միջև համագործակցությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ