![]()
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում 2026 թվականի ներդրումային ծրագրի շրջանակում նախօրեին հայտարարվել է Երևան քաղաքում և ՀՀ մի շարք խոշոր բնակավայրերում շուրջ 600 բազմաբնակարան շենքերի՝ ավելի քան 1500 շքամուտքերի էլեկտրատնտեսությունների վերանորոգման և էլեկտրամատակարարման ցանցի բարելավման աշխատանքների իրականացման նպատակով կապալառու կազմակերպությունների ընտրության մրցույթ:
«Մրցույթն իրականացվելու է 7 լոտերով, որոնք ընդգրկում են Երևանի մի շարք վարչական շրջաններ, ինչպես նաև Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերի մի շարք խոշոր քաղաքներ ու բնակավայրեր։
Ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին հրավիրում ենք ակտիվորեն մասնակցելու ընկերության կողմից իրականացվող գնումների մրցութային գործընթացներին՝ ներկայացնելով մրցունակ առաջարկներ։
Տնտեսվարողների լայն ներգրավվածությունը կնպաստի մրցակցային միջավայրի ձևավորմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի շարունակական զարգացմանն ու արդիականացմանը։
ՀԷՑ-ի 2026 թվականի ներդրումային ծրագրում շուրջ 600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի արդիականացման (վերակառուցման) աշխատանքների համար ընկերության գնումների պլանով նախատեսված է շուրջ 600 մլն ՀՀ դրամ։
Մրցույթին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել ստորև հղմամբ՝ https://www.facebook.com/share/p/1DbGHBVnjB»,- ասվում է ՀԷՑ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի հաղորդագրության մեջ։
![]()