Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել:

Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ նրան հարվածողը լքել է Հայաստանի Հանրապետությունը:

«ՆԳՆ ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հարվածողի ինքնությունը, որը դեպքից հետո՝ նույն օրը, լքել է հանրապետությունը։

Նշված անձին մեղադրանք է առաջադրվել, և հայտարարվել է հետախուզում»,- մանրամասնել են նախարարությունից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ