![]()
Մոսկվան սպասում է Երևանի որոշմանը՝ ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
«Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ նրանք մնում են կազմակերպությունում, թե՞ նախընտրում են այլ սցենար», — ընդգծել է գործակալության աղբյուրը։
Վասիլևը հավելել է, որ հանրապետությունը պետք է տեղեկացնի Ռուսաստանին այդ մասին։
Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության վերսկսումը կբխի հենց ՀՀ շահերից։
Նախկինում Հայաստանը սառեցրել էր իր մասնակցությունը կազմակերպությունում։ Անցյալ ամռանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրի՝ կազմակերպությունից դուրս գալը ավելի հավանական է համարում, քան համատեղ գործողություններին վերադառնալը։
ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը ընդգծել է, թե Արևմուտքն է դրդել Երևանի իշխանություններին նման գործողություններ ձեռնարկել։
Արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Փաշինյանի պնդումները, թե ՀԱՊԿ-ն, իբր, «դժվարին պահին լքել է Հայաստանը», չեն համապատասխանում իրականությանը, մինչդեռ Հայաստանը քանիցս անդրադարձել է թեմային և հասցեական նշել խնդիրները:
![]()