«Սաթոյի առիթով մի պատմություն հիշեցի…». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Սաթոյի առիթով մի պատմություն հիշեցի։ Տարիներ առաջ աշխատում էի մի թերթում։ Էդ ժամանակ Սերժիկ Սարգսյանը ՊՆ նախարար էր։ Մեկ էլ մի լրագրող եկավ, որն ի դեպ քաջատեղյակ էր, թե որ լրագրողն «ըշքամով» է պատվերներ կատարում ու պատմեց, որ Սերժիկը մի խումբ լրագրողների կանչել է ՊՆ ու յուրաքանչյուրին ամսական 1000-ական դոլար վարձատրություն խոստացել, եթե իշխանություններին ծառայեն։ Ու թվարկեց 1000 դոլարականներին, այդ ցուցակում նշելով նաեւ մեր թերթի, որն, ի դեպ, ընդդիմադիր թերթ էր, լրագրողուհիներից մեկի անունը։ Էս «անկաշառ» լրագրողուհուն հասավ «բոթը», ու նա ԷՇարմազանովի  «Հայկյան նետի» նման ներխուժեց խմբագրություն ու մի ճիչ, մի աղաղակ, մի վայնասուն, երդում-կրակ, որ լուրը սուտ է։

Մեղքս ի՞նչ թաքցնեմ. քանի որ ի վիճակի չէի պատկերացնելու, որ մարդն ընդունակ է այդ աստիճանի կեղծել՝ հավատացի, հանգստացրի, «գուրգուրեցի»։ճճ

Ի՞նչ կասեք էս տեսակի մասին, որը հետագայում իրոք դարձավ սերժիկների «փաստաբանը» ու հիմա էլ ռոբասերժիկների համար զոՅվում է «բարիկադների» վրա՝ օդ արտանետելով հոգեխանգարմունքի վերջին ստադիայի բոլոր նախանշաններով գրառումներ։
Ի դեպ, Սաթոյի ամենասիրած «հեղինակներից» է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ