![]()
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով այս օրերին գտնվում է Հայաստանից դուրս, գործուղման, հրապարակել է տեսանյութ, որտեղ ամփոփել և մեկնաբանել է երեկ՝ հունիսի 28-ին ՀՀ Կառավարությունում Առողջապահության ոլորտին վերաբերող որոշումները՝դրամական խոշոր միջոցներ այդ ոլորտին հատկացնելու առումով և անվանել դա աննախադեպ երևույթ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրերի իրականացման համար առողջապահության նախարարությանը հատկացվել է 12 միլիարդ դրամ:![]()
Մի շարք ծագրերում նախատեսվող փոփոխություններով` ընդլայնվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայությունների շրջանակը, շահառուների խմբերը: Քայլերն ուղղված են մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչը կնպաստի գրպանից կատարվող ծախսերի ցուցանիշի նվազեցմանը: Միաժամանակ, հավելյալ ֆինանսական միջոցները հնարավորություն կտան առողջապահական կազմակերպությունների արդիականացման և անհրաժեշտ սարքավորումներով վերազինման:
Հարկ է նշել, որ ծրագրերից յուրաքանչյուրն ուղղված է կյանքեր փրկելուն, կյանքի տևողության և որակի բարձրացմանը` ինչպես պացիենտների, այնպես էլ նրանց հարազատների։ Ծրագրերի կենսագործումն ունենալու է նաև տնտեսական ազդեցություն` ի դեմս կենսունակ մարդկային կապիտալի:
‼️ Առողջապահությունը՝ առաջնահերթություն 🇦🇲
Posted by Arsen Torosyan on Thursday, June 27, 2019
![]()