![]()
GRP ընկերությունը շարունակում է ընդլայնել իր ներդրումային եւ հյուրանոցային նախագծերի պորտֆելը՝ Հայաստանի շուկա բերելով միջազգային հեղինակավոր երկու նոր հյուրանոցային բրենդներ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan։
Հայ-ամերիկյան հաջող համագործակցության արդյունքում GRP-ն, համատեղ աշխատելով աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանցերից մեկի՝ Wyndham Hotels & Resorts-ի հետ, մեկնարկում է իր երրորդ եւ չորրորդ ներդրումային հյուրանոցային նախագծերը։
Այս նախաձեռնությունը հանդիսանում է ընկերության երկարաժամկետ ռազմավարության կարեւոր փուլերից մեկը, որն ուղղված է Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցային ենթակառուցվածքների զարգացմանը եւ զբոսաշրջության ոլորտում նոր ներդրումների ներգրավմանը։
Համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է Հայկական միջազգային հյուրընկալության ֆորումի (HIF) շրջանակներում՝ միջազգային եւ տեղական ոլորտային առաջատարների մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Dimitris Manikis-ը՝ Wyndham Hotels & Resorts-ի EMEA նախագահը։
Dimitris Manikis-ն այցելել է նաեւ GRP-ի՝ Ծաղկաձորում կառուցվող Wyndham Grand Tsaghkadzor հյուրանոցը, որի բացումը նախատեսվում է այս տարի աշնանը. շրջայց կատարել հյուրանոցի տարածքով եւ ծանոթացել շինարարության ընթացքին ու հյուրընկալության չափանիշների հետ այցի ընթացքում ընդգծվել GRP-ի հետ համագործակցության հեռանկարների կարեւորությունը Հայաստանի հյուրանոցային ոլորտի զարգացման համատեքստում։
Նոր նախագծերի իրականացմամբ GRP-ն վերահաստատում է իր դիրքը որպես Հայաստանի հյուրանոցային եւ անշարժ գույքի ոլորտի առաջատար ներդրումային ընկերություններից մեկը՝ նպաստելով երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ միջազգային բրենդների ներգրավմանը Հայաստանի շուկա։
![]()