![]()
«Որոշ իրենց «լրատվամիջոց» կամ «ակումբ» հռչակած հարթակներում խոսքի ազատության անվան տակ հնչող ամենաթողությունը այլևս պետք է մտահոգի պատկան մարմիններին: Պատասխանատվությունից զատ այս մարդկանց պետք է գաղութներում լուրջ վերապատրաստման դասեր տալ, որ սեփական բոստանից ՀՀ սահմանադրությամբ ամրագրված /ի դեպ դրանք ամրագրել են նրանց տերերն ու հարազատները/ արժեքների, ինստիտուտների դեմ քարոզչությունը, անձանց հասցեին սպառնալիքները և նման հայտարարությունները քրեորեն հետապնդելի են: Խոսքը վիրավորանքի կամ զրպարտության մասին չէ, որոնք ապաքրեականացված են:»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Այդպիսի հարթակներից մեկը՝ Հայելի ակումբը իրենց դեմ ներկայացված դատական հայցերից մեկի կապակցությամբ գրել է հետևյալը. «Մենք ազատ խոսքի հարթակ տրամադրելու համար, փաստորեն դառնում ենք մեղադրյալ, իսկ ահա X-ը` հալածյալ: Մեր խնդիրը եղել և մնում է նույնը` հանդես գալ ազատ խոսքի ամբիոն` քաղաքական, հասարակական և սոցիալական տարբեր բևեռներ ներկայացնող ուժերի, շերտերի և անհատների համար: Մեր կայքում և մամուլի ակումբում հնչեցված կարծիքները կարող են առանձին մարդկանց, ինչպես այս դեպքում X-ին դուր չգալ, ավելին` մեր հյուրերի կարծիքները կարող են նաև չհամընկնել խմբագրության տեսակետներին: Բայց մեիևնույնն է, մենք չենք կարող, իրավասու չենք հերքել այն կարծիքը, որն արտահայտել է մեր այս կամ այն բանախոսը:»
Մանիպուլյացիան նայեք. փաստորեն կանչել սանձարձակ հյուրերի՝ դա իրավունք է: Հանրության առջև սփռել սպառնալիքներ, մեղադրանքներ՝ դա ազատ խոսքի տրամադրում է: Ու նրանք դա արել և անում են ոչ միայն որևէ տեսակի փոքրամասնության կապակցությամբ, որոնց հասարակության պահպանողական հատվածը չի ընդունում /նրանց դեմ այս անգամ հայց է ներկայացրել Կանանց ռեսուրսների կենտրոնը/, այլ անխտիր բոլոր հակառակորդների պարագայում՝ վարչապետից մինչև նրա քաղաքական թիմի անդամ կամ աջակիցներ: Հասկացա՞ք: Բարդակն ու անարխիան, հակաքաղաքացիական ու հակասահմանադրական քարոզը դա ազատ խոսքի ամբիոն տրամադրելն է… Ու իրենք պատասխանատու չեն դրա համար, թեպետ լավ էլ գիտեն, թե ում են հրավիրում և ինչո՞ւ… Վառ օրինակը մայիսի 17-ին ակումբ հրավիրված «հյուրն» էր, ով աջուձախ քրեորեն պատժելի հայտարարություններ արեց՝ գլխավոր դատախազից մինչև Վարդգես Գասպարի ու մեր Ինստիտուտը, ապա այդ ամենից ոգևորված՝ նույնին երկու օր առաջ Կենտրոն ՏՎ-ի եթեր հրավիրելը, որի ժամանակ էլ քրեորեն պատժելի հայտարարություններ կատարեց ՀՀ նախագահի, վարչապետի ու այլոց հասցեին…
Ու եթե նախկինում անտարբեր էի այս սանձարձակության հադեպ, այժմ իմացած եղեք՝ մշտադիտարկման տակ եք. ի տարբերություն Կանանց ռեսուրսների կենտրոնի, չենք բավարարվելու միայն հյուրի կամ ակումբի դեմ հայց ներկայացնելով, այն վերաբերելու է բոլոր տարածողներին՝ Կնետրոն TV-ից մինչև այլոք: Թող այդ հեռուսաընկերությունների ու ԶԼՄ-ների սեփականատերերը մտածեն՝ վճարելո՞ւ են ահռելի փոխհատուցումները: Առայժմ՝ այսքանը:
Իսկ Իմ քայլ խմբակցությանն էլ հիշեցնում եմ, որ տակավին և անհամբեր սպասում են օրինագծին, որով կհրապարակվեն ԶԼՄ-ների սեփականատերերի ու ֆինանսավորողների անունները: Շտապեք:
![]()