Հայկական խորհրդի փորձագետ Սամվել Մելիքսեթյանը կարծում է, որ թեև Ռուսաստանի համար Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի հաղթանակը խորհրդարանական ընտրություններում կանխատեսելի էր, սակայն իր լռությամբ փորձում է բարձրացնել հետագա բանակցությունների գինը՝ կապված ամենատարբեր հարցերի հետ:
Մելիքսեթյանն այն համոզմանն է, որ ռուսական կողմը ցանկանում է զիջումներ ստանալ Նիկոլ Փաշինյանից:
Միաժամանակ փորձագետը կարծիք է հայտնում, որ Ռուսաստանը դեռ մտածում է՝ Հայաստանում հետընտրական զարգացումներ կլինեն, և դրա համար է լարվածություն պահում՝ այդ կերպ նաև նպաստավոր դիրքեր ստեղծելով իրեն հարող ուժերի համար:
Մանրամասներչը՝ տեսանյութում․
![]()