![]()
– Կյանքը բումերանգ է, և Քոչարյանը պիտի հավաքեր իր նետած քարերը։ Իր համար գործ տվող մարդու միջոցով իմ ընկերներ Սափեյան եղբայրներին շինծու մեղադրանքով, բանսարկությամբ կալանավորեց դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրություններից առաջ ու 4,5 տարի պահեց բանտում։ Մուշեղ Սաղաթելյանին, որ իմ ներկայությամբ Քոչարյանին դեմառդեմ ասաց, թե Հոկտեմբերի 27-ի կազմակերպման մեջ քեզ եմ տեսնում, կալանավորեց ու կեղծ դիպլոմ ունենալու մեղադրանք ներկայացրեց։ Եվ չեմ բացառում, որ այսօր էլ Ռ․ Քոչարյանին մեղադրանք ներկայացվի կեղծ դիպլոմ ունենալու համար։ Ճշտեն, թե նրա՝ Պոլիտեխնիկում երեկոյանն ավարտած դիպլոմն իրակա՞ն է, թե՞ կեղծ է։ Թող պարզվի, որ իրական է, բայց այդ հարցը պիտի ետ վերադառնա իրեն,- այս մասին Factor.tv-ի զրույցում ասել է Արամ Սարգսյանը:![]()
– Տեսակետ կա, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը թեև Ռ․Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառեց, բայց ավելի վաղ նրա փաստաբաններին թույլ չտվեց տեսակետ արտահայտել, որպեսզի հետո այդ հանգամանքը որպես հաղթաթուղթ օգտագործվի միջազգային կառույցներում կամ եվրոպական դատարանում։ Ունե՞ք նման տպավորություն
։ – Ռ․ Քոչարյանի փաստաբանական խումբը բավականին գրագետ է աշխատում, Հայաստանում գործող լավագույն փաստաբաններն են այնտեղ։ Համոզված եմ նաև, որ լավ վճարվում են։ Այդպես է, պիտի լավ վճարես, որ լավ աշխատեն։ Ռ․Քոչարյանի պարագան «ունիկալ» է, կարծում եմ, նա խախտել է ՀՀ Սահմանադրության բոլոր կետերը, ներառյալ դրոշի ու զինանշանի դրույթները։ Նրա հասարակական-քաղաքական ընթացքն այնքան խոցելի է, որ դատախազական խմբին մեծ ջանքեր պետք չեն այդ ամենը դատարանում ու հանրությանը հիմնավորելու համար։
տեսանյութը՝ Factor.am
![]()