Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

Սիդնեյում հիմնված Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտը այս շաբաթ ամփոփել է Գլոբալ խաղաղության ինդեքսը, ըստ որի, Հայաստանը էլ ավելի է բարելավել իր դիրքերը` 58֊ից բարձրանալով 51֊րդ հորիզոնական։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ զեկույցն արձանագրում է՝ Հայաստանը (Լեհաստանի հետ միասին) ամենամեծ բարելավումն արձանագրած պետությունն է աշխարհում։

Ուշագրավ է, որ Հանրային անվտանգության և ապահովության դաշտում Հայաստանը գտնվում է 36֊րդ հորիզոնականում` անմիջապես հաջորդելով Գերմանիային, Սլովակիային և Իսպանիային։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ