20 հոգի ավտոբուսի մեջ ենք. մի հոգին ինչքա՞ն է, հինգ. Կալուգացու համար 5000 դրամով մարդ են տարել հավաքի․ (ձայնագրություն)

Մեր ձեռքի տակ են հայտնվել ձայնագրություններ, որտեղ կալուգացի Սամոյի աջակիցները քննարկում են հանրահավքի մարդ տանելու հարցեր:

Ձայնագրություններում նման քննարկում է.

— Տղամարդ. Քանի՞ հոգի եք։

— Կամո. 20 հոգի մենք նստուք ենք, մի հատ ավտո ղրգել եմ, 20 հոգի ավտոբուսի մեջ ենք։

— Տղամարդ. Տղերք նստեք էլի, սենց, դուրս մի եկեք։ 28 հոգի՞ եք օբշի։

— Կամո. Հա։

— Կամո. Մենք 8 հոգի ենք։

Տղամարդ. Կատարում է փողի հաշվելու գործողություն։

— Տղամարդ. էս օբշի։

— Կամո. Օբշի չէ, առանձնացրու էլի։

Տղամարդ. Փողի առանձնացնելու գործողություն։

— Կամո. Ինչքանո՞վ եք արել որ։ Մի հոգին ինչքա՞ն է։

— Տղամարդ. Հինգ։

— Կամո. Դուք ո՞ւր իք որ, Հրաչիկ ջան։

— Հրաչ. Հրապարակի մոտ, Կամո ջան։

— Կամո. Բա իմա՞լ տեսաք իրար, որ էրթանք, դուք օրի՞ք, որ փող վերցնիք:

Հրաչ. Հա, դի ո՞ւր գանք մենք:

Կամո. Ավտոբուսի տեղ գիտա՞ս։

Հրաչ. Չէ։

Կամո. Տո լսե, տեղ որ մենք կայուն ենք, որ քեզ տեսա գլխարկ բան տվի, էտի հորի կռնաք գաք՞։

Հրաչ. Հա։

Կամո. Դի արի։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ