![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ հունիսի 7-ից հետո որդու վերադառնալու վերաբերյալ հայտարարությանը։
«Հիշեցում համապատասխան Ծառուկյանին․ խոստանում էր, որ ամսի 7-ից հետո տղան հետ կգա։
Անհամբեր սպասում ենք Ծառուկյանի որդուն, խոստանում եմ՝ կդիմավորենք օդանավակայանում։
Ինքն էր չէ՞ ասում` Ծառուկյանի խոսքը գործ է»,- գրել է Չախոյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հարցին՝ արդյոք իր որդին կվերադառնա՞ Հայաստան, Ծառուկյանը պատասխանել է. «Այո, ինքը էնտեղ գործերով զբաղված ա, կավարտվի ամսի 7-ից հետո, անպայման կգա»։
Դիտարկմանը, թե հույս ունեն, որ մինչ այդ իշխանափոխությո՞ւն կլինի, հավելել է. «Դա Աստծո կամոք, որը բարին ա, կկատարվի»։
Հարցին՝ բայց, ի վերջո, ինչու չի վերադառնում նա ՀՀ, Ծառուկյանը նշել է․ «Գնա տղայիս հարցրու՝ խի չի գալիս, օրենքի առաջ բոլորը պետք է պատասխան տան, ով կրակել ա, ես դրան կողմնակից եմ»։
2025 թվականի հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազություն է ուղարկել Նվեր Ծառուկյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու մասին միջնորդություն: 2025 թվականի նոյեմբերի 14-ին ստացվել է Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության գրությունն այն մասին, որ հանձնման մասին միջնորդությունը կքննարկվի կիրառելի միջազգային պայմանագրի հիման վրա Բելառուսի Հանրապետության տարածքում նրան հայտնաբերելուց և ձերբակալելուց հետո:
![]()