Հայաստանը հարձակողական նոր զինատեսակների ձեռքբերման պայմանագրեր է կնքել

Հայաստանը հարձակողական նոր զինատեսակների ձեռքբերման պայմանագրեր է կնքել։ Այս մասին Facebook–յան իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Ինչպես հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Армия 2019-ի շրջանակներում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ», – նշել է Հարությունյանը։

Армия 2019 միջազգային ֆորումն անցկացվում է հունիսի 25–30–ը Ռուսաստանում` «Պատրիոտ» ցուցահանդեսային կենտրոնում, «Կուբինկա» օդանավակայանում և «Ալաբինո» հրաձգարանում։ Ֆորումի շրջանակում իրականացվելու է մասշտաբային գիտագործնական ծրագիր, որը ներառում է հիմնական թեմատիկ ուղղություններով տարբեր ձևաչափերի ավելի քան 140 միջոցառումներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ