Հուշանվեր-կախազարդեր՝ առաջին անգամ ընտրողներին

 

Այսօր առավոտյան մեկնարկած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի 27/29 ընտրատեղամասում ընթանում է բնականոն հունով:

Տեղամասում գրանցված է 1806 ընտրող. ժամը 10։10-ի դրությամբ քաղաքացիական պարտքն է կատարել 200-ը։ Ընտրատեղամասում իրավիճակը հանգիստ է, կուտակումներ չկան։

2008 թվականին ծնված ընտրողներին, ովքեր առաջին անգամ են մասնակցում քվեարկության, ԿԸՀ-ի կողմից հուշանվեր-կախազարդեր են տրվում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ