«Մեկնում եմ իմ պատմական հայրենիք». Միխայիլ Գալուստյանը ժամանում է Հայաստան

Ռուսաստանաբնակ մի շարք հայտնի հայեր նկարահանվել են հոլովակում, որում հորդորում են արձակուրդներն անցակացնել Հայաստանում: Այդ հայտնի հայերի թվում են դերասաններ Արմեն Ջիգարյանյանը, Արարատ Քեշյանը, Միշա Գալուստյանը, Comedy Woman-ի մասնակից Նատալյան Եփրիկյանը, երգչուհի Քրիստինա Սին, ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը, հաղորդավարուհի Տանյա Գեւորգյանը, Ռուսաստանի հավաքականի կազմում սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի Յանա Եգորյանը: Տեսանյութում նկարահանվել են նաեւ գիտնական Արթուր Չիլինգարովը, Comedy Club-ի հիմնադիր-անդամ Գարիկ Մարտիրոսյանը:

Ռուսաստանաբնակ հայտնի դերասան Միխայիլ Գալուստյանը ժամանում է Հայաստան: Միխայիլ Գալուստյանն այս մասին հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջի միջոցով: Գալուստյանը Հայաստանի մասին տեսանյութ է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Մեկ շաբաթով մեկնում եմ Երևան՝ իմ պատմական հայրենիք: Այնտեղ կհանդիպենք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ