Մարտունու դպրոցը նորոգելիս հատակի տակից հայտնաբերել են 1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկված քվեաթերթիկները

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ ուշագրավ նորություն հայտնելով:

Ըստ նրա՝ Մարտունու դպրոցներից մեկի վերանորոգման ժամանակ հատակի տակից հայտնաբերվել են 1998 թվականին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկված քվեաթերթիկներ:

«Եվ այդ նույն մարդիկ հիմա ուզում են իշխանության գալ. չի ստացվելու»,- հավելել է Սիմոնյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ