![]()
«Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակից Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառվել է կալանք՝ 2 ամիս ժամկետով: Այս մասին 1Lurer.am-ին հայտնեին ՀՀ ՔԿ-ից:
Նախօրեին տեղեկացրել էինք, որ Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է: Սամվել Կարապետյանի հետ կապակցված ընկերությունները հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերած՝ 1.6 մլրդ դրամ, 230 հազար եվրո և 75 հազար դոլար նվիրատվություն են արել «Մեր ձևով» ՀԿ-ին: Քննչական կոմիտեն բացահայտել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափի փողերի լվացման դեպք:
![]()