Ընդդիմությունը ջախջախիչ պարտություն է կրելու. Կրեմլում լավ չեն գիտակցում իրավիճակը. Թումասյան. տեսանյութ

Վիրահայ հասարակական գործիչ Գիորգի Թումասյանի խոսքով՝ Ռուսաստանի կիրառած սահմանափակումները քաղաքական ճնշում են Հայաստանի վրա: Ըստ նրա, սակայն, Կրեմլում լավ չեն գիտակցում իրավիճակը, և այս ամենը կարող է հակառակ արդյունքը տալ:

Վերջինիս խոսքով՝ ՌԴ-ն սա անում է, որպեսզի Հայաստանում իշխանության գան իրեն ենթակա ուժեր:

«Կոպիրկինին ՌԴ-ն հետ է կանչել, դեսպանի պարտականությունն այժմ Ռոբերտ Քոչարյանն է կատարում: Գուբերնատոր Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք զարգացա՞վ ՀՀ-ն, թե՞ թալանվեց ու քանդվեց»,- ասում է նա:

Անդրադառնալով մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կայացած զորահանդեսին՝ վերջինս ընդգծում է՝ բանակում լուրջ բարեփոխումներ են կատարվում. «Բոլորիս ընտանիքից էլ ծառայող եղել է, շատ լավ գիտենք՝ ինչ վիճակ էր բանակում՝ սկսած սննդից ու շորից»:

Թումասյանը համոզված է՝ հունիսի 7-ի ընտրություններում ընդդիմությունը ջախջախիչ պարտություն է կրելու:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ