![]()
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտած ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական գործողություններ, ձերբակալվել է 2 անձ։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածները «Հայաստան» դաշինքից են:
![]()