Քոչարյանականները սրացման են գնում. ասում են՝ Հոկտեմբեր գյուղում մահամերձ վիճակի էին հասցրել ՔՊ համակրին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Փարաքար խոշորացված համայնքի Նորակերտ բնակավայրում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Նաիրի Հոխիկյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գևորգ Խաչատրյանի միջև տեղի ունեցած միջադեպին:

«Եթե սա ճիշտ է, ապա քոչարյանականներ ճամբարը ինչ-որ սրացման է գնում։ Նոյեմբերյանում էլ լայնորեն քննարկվում էր Հոկտեմբեր գյուղում ինչ-որ ծեծկռտուք, որի արդյունքում քոչարյանականները մահամերձ վիճակի էին հասցրել ՔՊ համակիր մեկի, ում վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում։ Համենայն դեպս այդպես էին խոսում բոլորը»,- գրել է նա:

ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնել են, որ Նորակերտում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ստացվել է առերևույթ հանցանքի մասին 2 հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, հոգեկան և ֆիզիկական ներգործության հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր տեղեկություններին, հայտնել էր, որ Փարաքար խոշորացված համայնքի Նորակերտ բնակավայրում միջադեպ-ծեծկռտուք էր եղել:

Մեզ հասած տեղեկություններով՝ միջադեպ-ծեծկռտուքը եղել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Նաիրի Հոխիկյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գևորգ Խաչատրյանի միջև:

Ըստ նույն տեղեկությունների՝ Հոխիկյանը հարվածել էր Խաչատրյանին և ահաբեկել ատրճանակով:

Մենք նաև տեղեկություններ էինք ստացել, որ վիճաբանությունը ծագել էր նախընտրական պաստառի հետ կապված հարցից, որից հետո Հոխիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառումներ էր կատարել՝ վիրավորելով Խաչատրյանին և իշխող ուժի այլ անդամների, այնուհետև Խաչատրյանը Հոխիկյանից պարզաբանում էր պահանջել, թե ինչու է վիրավորում: Հոխիկյանը, սակայն, չկարողանալով հիմնավորել իր քայլերը, հարվածել էր Խաչատրյանին:

ՆԳՆ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ միջադեպի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե:

Իսկ թե ինչ ատրճանակով է Հոխիկյանը ահաբեկել, հավելյալ մանրամասներ չէին հայտնել:

Հոխիկյանը, սակայն, պնդում է, թե իր վրա են հարձակում գործել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ