![]()
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը վերջին հարցազրույցներից մեկում վիրավորել է թոշակառու անձանց:
«2018 թվականին Նիկոլ Փաշինյանի աջակիցները փայլուն երիտասարդներ էին, հիմա… թոշակառուներ են… ավել բան չխոսեմ… թափած ատամներով, երևում է, որ դժվար կյանք են ապրել, ուրախություն չեն տեսել»,- ասել է նա:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Խաչատրյանի հայտարարությանը.
«Մի քանի ամիս առաջ իրենց պատառոտում էին, թե անատամ թոշակառուների թոշակի բարձրացումը նվաստագուցիչ չափի է…
Վաղմա անատամ քյաֆթառն այսօր անատամներին ձեռք է առնում»,- գրել է Սաֆարյանը:
Խաչատրյանի հայտարարությունը՝ ստորև տեսանյութում:
![]()