Ուզվորության դասական օրինակ. 30 տարի էս ուզվորության արդյունքում է, որ երկաթի կտոր են մեզ տվել. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ մեկնաբանելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանի հայտարարությունը, թե իրենց իշխանության գալու դեպքում Հայաստանին զենքերը նվեր են տալու:

«Ուզվորության դասական օրինակ: Սրանք հին են՝ ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչներին բնորոշ մտածելակերպով: 30 տարի էս ուզվորության արդյունքում է, որ երկաթի կտոր են տվել, դիմացը հսկայական բան պահանջել: Բայց մենք էս մտածելակերպը ջախջախել ենք ու շարունակելու ենք վերջնական արմատախիլ անել: Երեկվա շքերթը ու զենքերի ներկայացումը դրա վառ օրինակն էր:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ Նարեկ Կարապետյանի հայրը ՀՀԿ խմբակցության ղեկավար է եղել, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար: Հիմա հասկանալի՞ է»,- գրել է Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ