«Ծառ-մարդը» բժիշկներին խնդրում է անդամահատել ձեռքերը

28-ամյա Աբուլ Բաժանդարը տառապում է շատ հազվագյուտ հիվանդությամբ, որի պատճառով նրան «ծառ մարդ» են անվանել: Նրա մաշկը ծածկվում է պալարներով, որոնք նման են ծառի կեղեւին: Պալարները սարսափելի վատթարացնում են նրա կյանքի որակը եւ անտանելի ցավ պատճառում, որի պատճառով Աբուլը վիրաբույժներին խնդրում է իր ձեռքերն անդամահատել:Պացիենտը 2016 թվականից 25 վիրահատության է ենթարկվել պալարները հեռացնելու համար:

Ինչ-որ պահի թվում էր, թե հաջողվել է հիվանդությանը հաղթել, բայց 2018 թվականի մայիսից ախտանիշները կրկին սրվել են, եւ վիճակը վատթարացել է. հիմա պալարները գրեթե ամբողջությամբ ծածկում են նրա ափերը եւ ոտնաթաթերը:

«Ցավն անտանելի է դարձել: Ես գիշերները չեմ կարողանում քնել: Ես վիրաբույժներին խնդրել եմ ձեռքերս անդամահատել, որ կարողանամ հանգիստ շունչ քաշել»,- նշեց նա:

Երկրի վարչապետն իր հերթին հայտարարել է, որ Աբուլը ստիպված չի լինի բուժման համար վճարել:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ