«Քոչարյանը որ ուզենա փախնի՝ Պուտինը կգա կտանի իրանց տուն…». Նոր հիթ համացանցում

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Քոչաարյանի աջակիցները սեղանի շուրջ նստած բաժակաճառի ժամանակ ասում են. «Քոչարյանը որ ուզենա փախնի՝ Պուտինը կգա կտանի իրանց տուն…». Հիշցենցենք, որ երեկ՝ հունիսի 25-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ տեղափոխվեց ԱԱԾ մեկուսարան: Մեկուսարանի մուտքի մոտ նրան արդեն սպասում էր ի պաշտպանություն Քոչարյանի պաստառներով համակիրների խումբը։ ԱԱԾ շենքը բոլոր կողմերից շրջափակված էր ոստիկանության մեծաթիվ խմբերով։ Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը ԱԱԾ եկավ սեփական ավտոմեքենայով, առանց ձեռնաշղթաների ու պահակախմբի։

Քոչարյանը դուրս եկավ ավտոմեքենայից , ողջունեց հավաքվածներին։

«Կարծում եմ` ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն։ Դուք ինքներդ ամեն ինչ տեսել եք»,– ասաց նա` ի պատասխան լրագրողների հարցերի։

Ասում ա՝ Քոչարյանը որ ուզենա փախնի՝ Պուտինը կգա կտանի իրանց տուն.. 😁😁😁

Posted by Taron Chakhoyan on Wednesday, June 26, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ