![]()
«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր ФСБ-ի տեղեկատվական կենտրոն նշված լինելու փաստաթղթին, ասել է․ «Դա ֆեյք չի, ֆոտոշոփ չի։ Մենք դեռ մայիսի 13-ին տարբեր տվյալների բազաներից հանել էինք Սամվել Կարապետյանի մասին տեղեկություններ և տեսել, որ, այո՛, անձնագրի հենց այդ հիշատակումը երևում է տարբեր տեղեր։
Արդյոք դա նշանակում է, որ ինքը եղել է գաղտնի համագործակցող անձ, չեմ կարող պնդել, բայց կարող եմ պնդել, որ այդ հիշատակումը կա։ Չեմ բացառի նաև սցենարը, որ 90-ականներին Սամվել Կարապետյանն իրոք գրանցված է եղել որպես ФСБ-ի աշխատող՝ զուտ ձևական, որպեսզի ունենա ФСБ-ի վկայական։
90-ականներին դա ընդունված էր, Ռուսաստանում շատ բիզնեսմեններ դա անում էին, որպեսզի ունենան ФСБ-ի վկայական և դրանով տարբեր խնդիրներից խուսափեին կամ առավելություններ ունենային։ Բայց նաև չեմ բացառում, որ իրոք, ФСБ-ի հետ գաղտնի համագործակցված անձ է եղել…»։
![]()