ՌԴ-ում հայկական համարանիշով ավտոմեքենայից կրակել են հայի վրա

Հունիսի 25-ին ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի կենտրոնում` Գոգոլի փողոցում, կրակոցներ են հնչել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը` հանգամանքները պարզելու նպատակով:

News.ngs.ru-ի փոխանցմամբ` կրակել են 41-ամյա Անդրանիկ Մուրադյանի վրա, ում փորձել են տեղափոխել հիվանդանոց, սակայն նա մահացել է: Նշվում է, որ Մուրադյանին կրակել են հայկական համարանիշով Nissan մակնիշի ավտոմեքենայից, ովքեր անմիջապես հեռացել են դեպքի վայրից:

Հաղորդագրության մեջ նշված է, որ Մուրադյանն ստացել է կրծքավանդակի բազմաթիվ վնասվածքներ. վնասվել են սիրտը, գլուխը և մարմնի այլ հատվածներ: Նշվում է նաև, որ նա ժամանակին զբաղվել է սրճարանների և ռեստորանների բիզնեսով, այժմ`  հասարակական կարծիքի և շուկայի պայմանների ուսումնասիրությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ