![]()
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվող անձանցից մեկը բողոքի ակցիա է անում` բարձրանալով Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափերից մեկի վրա: Նա բողոքում է ընդդեմ «կաշառված դատարանների»: Տղամարդը ներկայանում է որպես բեռնափոխադրող: Նրա խոսքերով` ինքը 2 տարի առաջ լոլիկ է փոխադրել ՌԴ, ճանապարհին լոլիկը փչացել է և նրան դատի են տվել` պահանջելով որպես փոխհատուցում վճարել 30 հազար դոլար:
![]()