![]()
Աշխատանքի վայրը՝ «ФСБ-ի տեղեկատվական կենտրոն». ըստ ռուսական The Insider պարբերականի հրապարակած փաստաթղթի՝ այսպիսի նշում է առկա «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում։ «1999 թվականին, երբ Կարապետյանը Կալուգայում արտասահմանյան անձնագիր էր ստանում, արտահոսած օֆլայն տվյալների բազաների համաձայն՝ նրա անձնագրային գործում «աշխատանքի վայր» դաշտում առկա է եղել ՆԳՆ-ի նշում՝ ФСБ-ի տեղեկատվական կենտրոն»,- գրել է պարբերականը և հրապարակել փաստաթղթի արտապատկերը։
🔻ՌԴ ՆԳՆ օպերատիվ աշխատակիցը խմբագրությանը պարզաբանել է՝ այդ նշումը նշանակում է, որ քաղաքացու ստուգման դեպքում անհրաժեշտ է նախ դիմել ФСБ։
🔻Հետաքննության հեղինակը նաև մեջբերում է Կարապետյանի մերձավոր շրջապատին ծանոթ աղբյուրի խոսքերը, ըստ որոնց՝ «Սամվելը երբեք քաղաքականության մեջ քիթը չի խոթել», սակայն «երբեք չէր մերժում Կրեմլին ֆինանսական նուրբ խնդրանքներում»։
🔻Վերջին շրջանում նրան «ուժեղ ճնշել են»՝ քաղաքականություն մտնելու և «Ուժեղ Հայաստան» դաշինքը ձևավորելու համար։
![]()