![]()
Ղարաբաղի բարբառով սպառնում են ՀՀ վարչապետի հետ հաշվեհարդար տեսնել, ոչնչացնել ու վերացնել նրան՝ իբր պաշտպանելու համար Ղարաբաղի գոյությունը:
Տեսանյութում չկան անուններ, չեն երևում դեմքեր, որովհետև բոլորը դիմակավորված են:
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով տարածվող տեսանյութին, շեշտել է, որ վստահ է՝ երբ Շահրամանյանը հրապարակել է Ղարաբաղը լուծարելու փաստաթուղթը, դիմակավորված անձինք փախել են:
«Տեղի էլիտայի ամբողջ կլանին, Հայաստաննի փողերը և ոչ միայն Հայաստանի, նաև Ղարաբաղի արդար ժողովրդի փողերը լափած գեներալներին կուլակաթափ ենք անելու»,- ասել է Ռուբինյանը:
Նա նաև նշել է, որ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը շարունակվելու է։
«Մինչև վերջին գողացած կոպեկը հետ ենք բերելու բյուջե»,- եզրափակել է Ռուբինյանը:
Սպառնալիքներին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոստանալով համարժեք պատասխան:
«Ա՛յ փսլինքներ, մասկեքներդ հանեք, համբալնե՛ր, մասկեքներդ հատ-հատ հանելու եմ ու մտցնեմ համապատասխան տեղը: Գիտե՞ք՝ ինչի են մասկեքով, որովհետև որ հանեն, տեսնելու ենք, որ սրանք էն տակները լցրած, փախած, մեր զինվորներին մենակ թողած փսլինքներն են: Եկել են Հայաստանում մասկա-ավտոմատ են խաղում, չոքցնելու եմ ձեզ»,- ասել է վարչապետը՝ խորհուրդ տալով դիմակները հանել ու կամավոր ներկայանալ:
![]()