«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆ

Շուտով «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն, որը կբարելավի այցելուների սպասարկումն ու հնավայրի կառավարման գործընթացը։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախարարության աջակցությամբ այստեղ բարեկարգվել են զբոսաշրջային արահետները, կառուցվել քարե և փայտե աստիճաններ, իսկ դժվարանցանելի հատվածները դարձել են ավելի հասանելի ու անվտանգ։ Տեղադրվել են նաև ուղղորդող և տեղեկատվական ցուցանակներ, որոնք այցելությունն ավելի հարմարավետ ու բովանդակալից կդարձնեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ