Փոքրիկ տղան վարչապետի համար երգել է ՀՀ օրհներգը. տեսանյութ

Քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ քարոզարշավ է իրականացնում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում:

Վարչապետը, ինչպես մյուս օրերին, շրջում է թաղամասերով, զրուցում քաղաքացիների հետ, ներկայացնում նախորդ տարիների աշխատանքն ու կուսակցության նախընտրական ծրագրում ներառված անելիքները:

Դավթաշենում ՀՀ վարչապետին մոտեցել է մի տղա ու նշել, որ իր հետ ներկա փոքրիկը ցանկանում է ՀՀ օրհներգը երգել:

Վարչապետը հանել է գլխարկը, աջ ձեռքը դրել սրտին ու լսել տղային, հետո գովաբանել նրան, նվիրել ՔՊ քարոզչական խորհրդաշանով թխվածքաբլիթ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ