«Պատվից առավել» հեռուստասերիալում անսպասելի զարգացումներ են սպասվում, 2 դերասան կլքի նախագիծը

«Արմենիա TV»-ի «Պատվից առավել» հեռուստասերիալը շարունակում է մեծ հետաքրքրություն վայելել հեռուստադիտողների շրջանում և առաջատար դիրքեր զբաղեցնել վարկանշային աղյուսակում:

Ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանի հեռուստասերիալում այս փուլում լարված իրադարձություններն են՝հարսանեկան իրավիճակներ: Մինչ հեռուստադիտողները լարված հետևում են Մուրադ-Արման հակամարտությանը, տեսախցիկներից այն կողմ նրանց դերակատարները ջերմ հարաբերություններ ունեն։

Ելենան խոստանում է անսպասելի լուծումներ ու լարված իրադարձություններ: Նա բացահայտեց, որ առաջիկայում 2 դերասան լքելու է նախագիծը: «Չեմ ասի, թե որ կերպարների մասին է խոսքը, որպեսզի հետաքրքրությունը չկորչի:

2 կերպարն էլ հասցրել են շատ սիրվել հեռուստադիտողների կողմից, սակայն ի սկզբանե նախատեսված էր, որ նրանց կերպարային գծերն այս փուլում փակվելու են, և մենք չենք շեղվել նախապես գրված սցենարից»,- ասաց ռեժիսորը, որը նաև համալրում է «Պատվից առավել»-ի դերասանական կազմը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ