![]()
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը վստահեցնում է՝ յուրաքանչյուր համայնքում քաղաքացիները դրական էներգիա են փոխանցում իրենց ուժին: Ըստ նրա՝ անգամ եղանակային պայմանները չեն խանգարում, որ իրենք շփվեն քաղաքացիների հետ, ստանան նրանց աջակցությունը:
«Ընդդիմությունը մեծ-մեծ խոստումներ է տալիս, իսկ մենք մեր արած աշխատանքն ենք ներկայացնում»,- ասում է նա:
Անդրադառնալով օլիգարխ Սամվել Կարապետյանի հայտարարությանը՝ կապված դպրոց և ճանապարհ կառուցելու հետ, պատգամավորը նկատում է. «Պետք է ուղեղ ունենալ և նման հայտարարությամբ հանդես չգալ, փրփուրներից են կախվում, երեսներն են ցույց տալիս: Գլուխները պատին են տալիս մեր քաղաքացիներին վիրավորողները, անգամ տան անդամները ձայն չեն տալու իրենց: Միլիոնավոր դոլարներ են ծախսում, որը ջուրն է գնում»:
Մանավազյանը բացառում է, որ երեխաներին ստիպողաբար են տանում վարչապետի հետ հանդիպումների. «Էներգիան ակնհայտ է, վարչական ռեսուրս չի կիրառվում, բոլոր նման դեպքերը ստանալու են գնահատական»:
Մանավազյանը շեշտում է. «Ուրախ ավտոբուսը դարձել է ուրախ և իրական Հայաստան»:
![]()