![]()
Ճանապարհային երթևեկության կանոններն արհամարհող վարորդը շատ վտանգավոր է, բայց կարգը խախտող հետիոտնը առավել վտանգավոր: Փարիզ, կեսօր: Տեսանյութում լուսացույցը հետիոտներին կարմիր գույն է ցույց տալիս, բայց մարդիկ անցնում են փողոցը՝ բջջային հեռախոսների մեջ խորասուզված: Կինը հասնում է ճանապարհի կեսին և լռությունը վերանում: Արգելակման ուժեղ ձայն լսելով հասկանում, որ իրեն ուր-որ է՝ մեքենա կհարվածի՝ նա բղավում է՝ դեմքը ձեռքերով ծածկելով: Սակայն մեքենա չի երևում:
«Մոտակա պատի վրա նրա վախեցած դեմքի հենց նոր արված լուսանկարն է կարճ գրությամբ: Իզուր մի նայիր մահվան դեմքին: Փողոցն անցնելիս ուշադրություն դարձրու լուսացույցին»,- ասվում է գրառման մեջ:
Թաքնված տեսախցիկը նկարահանում է օրինախախտներին և արագ ցույց տալիս նրանց վախեցած դեմքը:
![]()