![]()
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ արձագանքելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտարարությանը, թե դպրոց սարքելն ու ասֆալտ անելը «խելք չունենալու» մասին է խոսում:
Ըստ Ռուբինյանի, պետք էր բյուջեի գումարները «ուտել», դոլարային միլիոնատերեր դառնալ, ոչ թե դպրոց ու մանկապարտեզ սարքել:
«Էդ ի՜նչ թիթիզություն է»,- հեգնանքով արձագանքել է Ռուբինյանը:
«Սիրելի՛ օլիգարխներ, կլինի՞ մի միտք արտահայտեք, որը լիակատար հիմարություն չի լինի»,- հավելել է նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()