«Աշոտն այդ օրը մարտական հերթապահության էր, կարտոֆիլ է մաքրում․․․»․ Գառնիկ Իսագուլյան

Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, հրաշալի ծառայում է, Արցախում է: Այս մասին հունիսի 25-ին, լրագրողներին ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Նա Արցախում հանդիպել է Աշոտ Փաշինյանի փոխհրամանատարին ու հետաքրքրվել Աշոտի ծառայությունից: Փոխհրամանատարն իր գոհունակությունն է հայտնել` ասելով, որ հրաշալի ծառայում է։

«Աշոտն այդ օրը մարտական հերթապահության էր, կարտոֆիլ է մաքրում, ամեն ինչ անում է ու բոլոր զինվորներից պարտաճանաչ, իսկ այդ մի քանի օրը, որ եկել էր Հայաստան, նման բաներ լինում են, հիմա էլի Արցախում է և հրաշալի ծառայում է: Այսօր էլ մարտական հերթապահության է»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ