Օգտվելով Մեսիի հետ նմանությունից՝ տղամարդն անկողին է մտել 28 կնոջ հետ

Իրանցի Ռիզա Պերեստեսն օգտվել է հայտնի արգենտինացու հետ ապշեցուցիչ նմանությունից: Եվ հիմա կարող է պատասխան տալ դրա համար: Տղամարդն օգտվելով «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հետ արտաքին նմանությունից, աղջիկներին սեռական հարաբերությունների է դրդել: Այս մասին հաղորդում է Insolite TV-ն: «Տղամարդը սովորել է ճարպկորեն օգտագործել իր արտաքինը: Նա 28 աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել, պնդելով, որ Մեսին է:

Նրան արդեն դատի են տվել առնվազն 23 կին»,- հաղորդել է աղբյուրը:

Ինչ վերաբերում է Լիոնել Մեսիին, ապա նա ամուսնացած է իր մանկության ընկերուհու՝ Անտոնելա Ռոկուցոյի հետ: Նրանք երեք որդի ունեն՝ Տիագոն, Չիրոն և Մատեոն: Ի դեպ, վերջերս «Բարսելոնայի» հարձակվողը ճանաչվել է Forbes ամսագրի կողմից կազմված աշխարհի ամենաբարձր վարձատրվող հարյուր մարզիկների ցուցակի առաջատարը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ