Երկար նայեցի նկարին, տխուր տեսարան է։ Երևի պիտի տխրեի ,բայց չէ’ ,ուրախ եմ…

Հարգելի Լևոն,երկար նայեցի նկարին ,տխուր տեսարան է։Երևի պիտի տխրեի ,բայց չէ’ ,ուրախ եմ,ուրախ եմ` ազգիս հետ։ Ազգս ցնծում է, իրար աչքալուսանք անում,ու ոչ մեկի հեչ չհուզեց հայր ու որդու հրաժեշտը։Բայց դա նրանից չէ որ անսիրտ ենք,ուղղակի հայրդ ”թքել” է այդ սրտի մեջ։
Գիտե՞ս, հորդ թեթև ձեռքով , տասնյակ ծնողներ իրենց զավակների հրաժեշտ տալիս անգամ վերջին գրկախառնության հնարավորություն չունեցան։Կարոտում են ,ու էդ կարոտը ցավի մի կծիկ դառած սև գծի պես անցնում է նրանց հիշողության միջով ,կյանքը բաժանելով զավակների հետ ,ու առանց… Ցավ, դատարկություն,որի անունը Ռոբերտ Քոչարյան է։

Եթե մտածում ես, որ մենք ուրախ ենք այս ամենի համար,ապա չարաչար սխալվում ես։Սա մեր ամոթն է ,մենք չէինք ուզենա որ մեր երկրի նախագահը այսպիսին լիներ ։Մենք արժանի ենք լավին ,արժանի ենք որ երկրի նախկին ղեկավարներին տեսնելիս երախտապարտ, սիրով ու ջերմությամբ ժպայինք,բայց…

Չգիտեմ,իմ ազգի պատմությունը զավակիս պատմելիս ի՞նչ եմ պատմելու այս էջի մասին։Երևի շրջանցեմ ։Իսկ դու՞։

Այո,իհարկե քո հայրը կմնա պատմության մեջ ,բայց ոչ որպես հերոս ,ոչ որպես ՀՀ երկրորդ նախագահ ,այլ
որպես մի նոր Հերոստրատ, որպես ամոթի խորհրդանիշ ։

Այդպիսի ծնողով հպարտանալ, թե`ոչ ,դա արդեն քո խնդիրն է։Չեմ նախանձում քեզ,ու հեչ չհուզվեցի այս տեսարանից։Ներիր, ես ազգիս հետ ուրախացա։

Իսկ դու…գուցե մի օր հորդ կհարցնես, թե ինչու՞ այնպես չապրեց, որ դու այսօր չամաչես իր համար։Չգիտեմ …քո գործն է,ինքդ որոշիր։

Ազգին այդպիսի հերոս պետք չէ ,մենք ամենալավին են արժանի,մեր հերոսները գործի ու պատվի հերոսներ են…

Նարին Փայլակյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ