![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է քաղաքացիներից ստացած նամակներ
Նամակ քաղաքացուց 1․
«Բարև ձեզ պարոն Փաշինյան,
այսօր հետևում էի ձեր՝ Սյունիքի քարոզարշավին, մի քանի բնակավայրում խոսքի մեջ ասեցիք, որ 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով մարդ չի զոհվել։
Ամեն դեպքում, կողքից տպավորություն ա ստեղծվում, թե կա փոխհրաձգություն, ուղղակի մարդ չի զոհվել։ Ճիշտ չի լինի՞ ասել, որ վերջին 2 տարում առհասարակ չկա կրակոց, փոխհրաձգություն և, հետևաբար, չունենք զոհեր։ Կեցցե խաղաղությունը․․․»
Նամակ քաղաքացուց 2․
Նամակ քաղաքացուց․ «Սիրելի Նիկոլ Փաշինյան’
Շնորհակալ եմ հային ազատություն տալու, ձայնի իրավունք տալու, խաղաղաություն բերելու համար։
Շնորհակալ եմ ձեր կյանքը ընտանիքը և անվտանգությունը հային ու Հայասատնին նվիրելու համար։
2026֊ին ընտրելու եմ ընտանիքովս,ազգովս 16֊ին։
Տեր ենք խաղաղությանը
Նամակ քաղաքացուց 3․
«Պարոն Փաշինյան,
Ես ուզում եմ իմ սրտի խոսքը գրել Ձեզ։ Տարիներ շարունակ շատ բաներ ենք տեսել ու ապրել, դրա համար էլ լավ հասկանում ենք, թե որքան դժվար ու պատասխանատու գործ է պետություն ղեկավարելը։ Այս օրերին շատ կարևոր է, երբ երկրի ղեկավարը մտածում է ժողովրդի, երկրի անվտանգության ու ապագայի մասին։ Ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Ձեր կատարած աշխատանքի, համբերության ու Հայաստանի համար անընդհատ պայքարելու համար։
Թող Աստված Ձեզ ուժ, առողջություն, համբերություն ու ամուր կամք տա, որպեսզի շարունակեք Ձեր կարևոր գործը հանուն մեր ժողովրդի ու հայրենիքի։ Մեծ ցանկություն ունեմ, որ մեր երկիրը խաղաղ լինի, մեր երեխաներն ու թոռները ապրեն ապահով Հայաստանում, իսկ ժողովուրդը միշտ հավատ ու հույս ունենա վաղվա օրվա հանդեպ։ 🙏Կեցե Հայաստանի Հանրապետությունը և Կեցե հենց դուք»։
![]()